Այո, բոլորիս հետ էլ պատահել է: Երբեմն պարզապես չես կարող հիշել գաղտնաբառդ: Մի անհանգստացիր, հիմա մենք ցույց կտանք, թե ինչպես հաջողությամբ փոխել/վերականգնել այն:
Ինչպիսին էլ լինի քո գաղտնաբառի հետ կապված խնդիրը, մենք կօգնենք քեզ լուծել այն մի քանի ակնթարթում:
Արի քննարկենք այն դեպքը, երբ պարզապես ուզում ես փոխել գաղտնաբառդ: Մենք քեզ քայլ առ քայլ կներկայացնենք այդ գործընթացը:
Նախորդ հոդվածում բացատրեցինք, թե ինչպես խմբագրել քո պրոֆիլը/հաշիվը և միակ բացը, որ թողել էինք, գաղտնաբառի փոփոխությունն էր: Այսպիսով, պարզապես ընտրիր գաղտնաբառ պատուհանը Հաշվի կարգավորումներից, որպեսզի սկսես գործընթացը։
Պարզապես մուտքագրիր քո ընթացիկ գաղտնաբառն առաջին դաշտում, ապա նորը երկու անգամ և հաստատիր փոփոխությունը: Այսքանը և ամեն ինչ իր տեղում է արդեն։
Գաղտնաբառը մոռանալը շատ ավելի տարածված իրավիճակ է, բայց մի անհանգստացիր, դու կարող ես ստանալ քո գաղտնաբառն առանց ավելորդ ժամանակ վատնելու՝ ընդամենը մուտք գործելու փոխարեն սեղմելով Մոռացե՞լ եք գաղտնաբառը հենց մուտքի էջում:
Հենց լրացնես քո էլ․հասցեն և սեղմես Վերականգնել գաղտնաբառը կոճակը, մենք կուղարկենք քեզ գաղտնաբառի փոփոխության հղում՝ համապատասխան հրահանգների հետ միասին։
Եթե հանկարծ հարցեր առաջանան, մի երկմտիր: Մեզ հետ կապ կարող ես հաստատել ներքևի աջ անկյունում գտնվող Չաթի կոճակի միջոցով, և մեր Սպասարկող թիմն ուրախ կլինի օգնել քեզ։
Ունե՞ս այլ հարցեր։ Մենք խորհուրդ ենք տալիս կարդալ մեր հոդվածները՝ Ucraft-ի բոլոր հնարավորություններին ծանոթանալու համար:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.