Ի՞նչ կասես քո վեբկայքի վիզուալ տեսադարանը վիդեոներով հարստացնելու մասին: Էլեմենտներ բաժնից քաշիր վիդեո էլեմենտը և գցիր անհրաժեշտ դաշտում:
Մինչ սկսելը հիշիր, որ չես կարող տեսանյութը բեռնել անմիջապես Ucraft-ում, բայց կարող ես ներդնել այն այլ հարթակներից, օրինակ, YouTube, Vimeo կամ տեղադրել քո նախընտրած հղումները: Դրա պատճառը շատ պարզ է՝ այլ հարթակներից տեսանյութեր տեղադրելու դեպքում կայքը բեռնվում է ավելի արագ:
Թույլատրվող տեսանյութերի տեսակները
Youtube
Vimeo
Ցանկացած - .mp4, .ogg կամ .webm ֆորմատով
Տեսանյութի կարգավորումներ
- Եթե երբևէ քեզ ասել են, որ կայքդ դանդաղ է բեռնվում, ապա պետք է ուշադիր լինես Lazy load սվիչերի նկատմամբ, որը կօգնի բարելավել վեբկայքի բեռնման արագությունը, եթե անգամ մեկ էջում ներդրել ես բազմաթիվ տեսանյութեր
- Բացի տեսանյութ ներդնելուց կարող ես նաև նկար բեռնել համակարգչից կամ օգտվել անվճար հասանելի նկարներից, ապա փոփոխել չափսերը
- Կարող ես համապատասխանեցնել կարգավորումները, ձայնը, հոլովակը դնել ողջ էկրանով և այլն
- Ինքնանվագարկման գործառույթը թույլ է տալիս, որ տեսանյութը բեռնվելուն պես ինքնաբերաբար ցուցադրվի
- Կրկնել կոճակը թույլ է տալիս, որ տեսանյութն ինքնաբերաբար վերսկսվի
Դու կարող ես նկար ընտրել քո համակարգչից կամ անվճար նկարներից, քանի որ վիդեոյի փոխարեն քո էջ կհայտնվի Thumbnail, որի չափերը դու ինքդ կարող ես փոխել: Չմոռանաս սեղմել պահպանել:
Դու կարող ես փոփոխել նաև ուղղությունն ու տեսանելիության կարգավորումները:
Այն որոշակի էլեմենտի հնարավորություն է տալիս հայտնվել դեսքթոփ կամ մոբայլ տարբերակներում կամ էլ ամենուր: Պարզապես սեղմիր տեսանելիության կարգավորումների վրա և ներքևի մենյուից ընտրիր ցանկալի տարբերակը՝ ամբողջովին ղեկավարելու վիդեո էլեմենտի տեսանելիությունը:
Մի մոռացիր նաև գտնվելու վայրի տեսանելիության մասին: Ներառիր կամ բացառիր որոշ երկրներ կամ քաղաքներ կամ ընտրիր համապատասխան Custom IP-ին:
Էլեմենտը հեռացնելու համար սեղմիր աղբարկղի նշանի վրա:
Դու կարող ես վիդեոներ ավելացնել նաև YouTube-ից՝ որպես բլոկի ֆոն: Այն, ինչ քեզ անհրաժեշտ է, քո ցանկացած բլոկն ընտրելը և 3 կետերը սեղմելն է՝ բլոկի կարգավորումներ գնալու համար:
Այժմ գնա բլոկի կարգավորումների բաժին>վիդեոյի կարգավորումներ և տեղադրիր քո հղումը համապատասխան դաշտում:
Ամեն ինչ պատրաստ է:
Դու կարող ես ընտրել նկար, որը բլոկի ֆոնի փոխարեն կհայտնվի մոբայլ տարբերակում:
Վերբեռնիր քո նկարները կամ ավելացրու դրանք մեդիայից կամ էլ անվճար նկարներից:
Դե այժմ կարող ես մեծացնել քո կայքի վիզուալ տեսքը և անհավանական տպավորություն թողնել կայքիդ այցելուների վրա:
Հարցեր ունե՞ս: Գրիր մեզ քո հարցերը ներքևի աջ անկյունի Չաթի կոճակի միջոցով, և մենք սիրով կպատասխանենք քո հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.