Խելամիտ և բովանդակալից վերնագրի առկայությունը չի կարելի թերագնահատել, այնպես որ, ժամանակ տրամադրիր քո կայքի համար ճիշտ վերնագրեր և ոճեր ընտրելու համար:
Արի սկսենք:
Վերնագիր ավելացնելու համար քաշիր և գցիր վերնագրի էլեմենտն անհրաժեշտ հատվածում:
Տեքստը խմբագրելու համար դաբլ քլիք արա դրա վրա և Գործիքների պանելից ծանոթացիր բոլոր առկա հնարավորություններին: Ընդամենը մի քանի սեղմումով կարող ես կատարել բոլոր անհրաժեշտ փոփոխությունները:
Տեղաշարժիր նշիչները երկու կողմերով՝ սահմանները փոփոխելու համար:
Ընտրիր տեքստի տառատեսակը՝ պարզապես նշելով տեքստը և սեղմելով ֆոնտ նշանի վրա: Այն, ինչ անհրաժեշտ է, ցանկալի տառատեսակը ներքևի մենյուից ընտրելն է: Դու կարող ես նաև ավելի շատ տառատեսակներ ավելացնել՝ օգտագործելով քո Դեշբորդի Google Fonts ինտեգրացիան:
Ի՞նչ կասես վերնագրի չափի մասին: Այն փոխելու համար սեղմիր ‘H1’ և ներքևի մենյուից ընտրիր անհրաժեշտ չափը: Կամ կարող ես ընտրել 0.1 em-ից 4.0 em։ Եթե չգիտես em-ի մասին, ապա իմացիր, որ այն չափման միավոր է։
Փոփոխիր տառերի և տողերի միջև հեռավորությունը, ընդգծիր տեքստը և ընտրիր 'Letter Spacing’ կամ ‘Line Height’ տարբերակները: Օգտագործիր նշիչը՝ անհրաժեշտ հեռավորությունն ընտրելու համար:
Դու կարող ես նաև վերնագիրը դարձնել ‘Bold’ (B), ‘Italic’ (I), ‘Underline’ (U) կամ բոլոր տառերը դարձնել մեծատառ (capitalized) ‘TT’:
Դու կարող ես նաև տեքստը տեղափոխել աջ, ձախ, կենտրոն կամ պարզապես լայնացնել այն:
Ուզու՞մ ես ընդգծել վերնագիրը գույների միջոցով: Պարզապես սեղմիր ‘Color’ նշանի վրա և ընտրիր ցանկալի գույնն ու մգությունը:
Քո տեքստ էլեմենտին հղում ավելացնելու համար սեղմիր ‘Link’ նշանի վրա և մուտքագրիր քո հղումը՝ լինի դա ներքին, արտաքին, թե անկոր: Արտաքին հղման դեպքում կարող ես ներքևի մենյուից ավելացնել 'mailto' կամ 'phone' տարբերակը՝ նամակների և սեղմվող հեռախոսահամարների համար:
Եթե ավարտել ես, սեղմիր «Պահպանել»: Հղումը հեռացնելու համար ընդգծիր տեքստը և սեղմիր ‘Unlink’:
Եթե կարծում ես, որ քեզ այլևս անհրաժեշտ չէ վերնագիր, ապա սեղմիր աղբարկղի նշանի վրա և սեղմիր ջնջել:
Հեշտ է, չէ՞:
Մինչ դու սա կարդում ես, մեր էնտուզիաստ թիմն աշխատում է նոր էլեմենտների և գործառույթների բարելավման վրա:
Մի վատնիր ժամանակդ և օգտագործիր այս էլեմենտը՝ քո կայքն ավելի գունեղ և տպավորիչ դարձնելու համար:
Իմացիր, որ մենք միշտ հասանելի ենք: Սեղմիր ներքևի աջ անկյունի Չաթի կոճակը, և մենք սիրով կպատասխանենք քո հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.